09/04/2020 11:31
Կորոնավիրուսի դեպքերի հետ կապված 12 անճշտություն է հայտնաբերվել. Վարչապետ
Երեկ իրականցրել ենք 236 թեստ, որից դրական է եղել 28-ը, սա նշանակում է, որ շարունակում ենք պահպանել շաբաթվա սկզբում զգուշավոր լավատեսությունը, առավելևս բուժվածների թվի որոշակի աճ ենք սպասում, կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ վաղը պարետատանը կքննարկեն անելիքները:
«Մենք վաղվանից օրը 1000 թեստի հնարավորություն պետք է ստեղծենք, այսօր խորհդրակցություն ենք ունեցել և առաջին փուլում հնարավոր է այս թեստերի թիվը հազարի չհասնի», - ասաց նա։
Վարչապետի խոսքով, այնուամենայնիվ քննարկումների արդյունքում եկան եզրահանգման, որ ցուցում պետք է լինի թեստավորման, սակայն թոքաբորբով հիվանդ քաղաքացիները պարտադիր կթեստավորվեն:
«Վերջին օրերի քննարկումները բերում են եզրակացության, որ ընդհանուր առմամբ տիրապետում ենք իրավիճակին: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ տեղեկատվությունը ինտեգրել ենք, թվային համակարգ ենք ստեղծել և ճշգրտումների արդյունքում 12 անճշտություն ենք հայտնաբերել և վարակի մեկնարկից ի վեր՝ Հայաստանում արձանագրվել է 921 դեպք», - ասաց նա։
Վարչապետը նշեց, որ այսպիսի անճշտություններ հնարավոր են, քանի որ դա կապված է լինում հիվանդի մի հիվանդանոցից այլ հիվանդանոց տեղափոխելու հետ: