09/04/2020 12:40
Մահացել է 25-ամյա ռեփ երգչուհի Չիննա Ռոջերսը
Ֆիլադելֆիայում կյանքի 26-րդ տարում մահացել է ռեփ երգչուհի Chynna (Չիննա Ռոջերս): Այս մասին հայտնում է «New York Times»-ը՝ հղում անելով երգչուհու մենեջեր Ջոն Միլլերին:
Աղջկա մահվան պատճառը դեռ հայտնի չէ: Չիննան չի թաքցրել փաստը, որ պայքարում է թմրանյութերից կախվածության դեմ:
Instagram-ի իր վերջին գրառման մեջ, որը երկրպագուները համարում են մարգարեական, Չիննան խոսել է մահվան մասին:
«Կարծում եմ, որ մեր կյանքի համար սաունդթրեքները շատ են: Ինձ երաժշտություն է պետք, որի տակ կարելի է մահանալ», - գրել է նա: