09/04/2020 14:44
Մեքսիկայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 33 մարդ (РИА Новости)
Մեքսիկայում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 3181-ի, զոհերի թիվը մեկ օրում աճել է 33-ով` հասնելով 174-ի: Այս մասին հայտնել է երկրի ԱՆ համաճարակաբանության տնօրեն Խոսե Լուիս Ալոմիան:
«Այսօր հաստատված դեպքերի թիվը հասել է 3181-ի... Դժբախտաբար, զոհերի թիվն աճում է, այն արդեն հասել է 174-ի», - ասել է Ալոմիան մամուլի ասուլիսում:
Հրապարակված տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով հետազոտված քաղաքացիների ընդհանուր թիվը գերազանցել է 29 հազարը: