09/04/2020 14:04
Չիկագոյում կորոնավիրուսի պատճառով արգելել են ալկոհոլի վաճառքը 21.00-ից հետո (РИА Новости)
Ամերիկյան Չիկագո քաղաքի իշխանությունները որոշել են արգելել ալկոհոլային խմիչքների վաճառքը 21.00-ից հետո՝ որպես կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի մաս, հայտնում են քաղաքի վարչակազմից:
Հայտարարության մեջ ասվում է, որ Չիկագոյի քաղաքապետ Լորի Լայթֆուտը, Չիկագոյի ոստիկանության բաժինն ու բիզնեսի և սպառողների պաշտպանության դեպարտամենտը հայտարարել են քաղաքում ամեն օր երեկոյան ժամը 9-ից հետո ալկոհոլի վաճառքի ժամանակավոր արգելքի մասին, որպես COVID-19-ի տարածումը վերահսկելու միջոց: Նշվում է, որ հրամանագիրն ուժի մեջ է մտնում ապրիլի 9-ից: