09/04/2020 13:46
Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1892-ի (RussiaToday)
Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 224-ով՝ 1668-ից հասնելով 1892-ի:
Այս մասին հայտնում է Ուկրաինայի առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան էջում:
«Ուկրաինայում ապրիլի 9-ի ժամը 09: 00-ի դրությամբ, 1892 մարդ վարակված է COVID-19-ով, 57-ը մահացել է, 45 հիվանդ ապաքինվել է: Օրվա ընթացքում գրանցվել է 224 նոր դեպք», - ասվում է հաղորդագրության մեջ: