09/04/2020 13:35
Bloomberg. Համաշխարհային տնտեսությունը կորոնավիրուսի պատճառով կկորցնի 5 տրիլիոն դոլար (RussiaToday)
Հաջորդ երկու տարիների ընթացքում COVID-19-ի կորոնավիրուսով վարակի պանդեմիայի պատճառով համաշխարհային տնտեսությանը հասցված վնասը կկազմի ավելի քան 5 տրիլիոն դոլար: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով Ուոլ Սթրիթում բանկերի կանխատեսումներին:
Գործակալության տվյալով՝ աշխարհն ակնկալում է «Խաղաղ ժամանակաշրջանի ամենախորը անկումը 1930-ական թվականներից ի վեր»:
Նշվում է, որ դա պայմանավորված է նրանով, որ կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով իշխանությունները հրահանգել են ձեռնարկություններին դադարեցնել աշխատանքը, իսկ մարդիկ ինքնամեկուսացվում են:
Նշվում է նաև, որ, ըստ կանխատեսումների, անկումը երկար չի լինի, բայց տնտեսություններին ժամանակ է հարկավոր վերականգնելու համար: