09/04/2020 12:46
Բրազիլիայում COVID-19-ով վարակված նորածին է մահացել (Gazeta.ru)
Բրազիլիայի Նատալ քաղաքում (Ռիու Գրանդե դու Նորտի նահանգ), ծնվելուց չորս օր անց, կորոնավիրուսով վարակված մի երեխա է մահացել: Այս մասին հաղորդում է Globo1 պորտալը՝ հղում անելով տեղական առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ երեխան մահացել է երեքշաբթի՝ ապրիլի 7-ին:
Փոքրիկը վաղաժամ է ծնվել՝ մոր հղիության 30-րդ շաբաթվա ընթացքում: Ծնվելուց հետո բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:
Անալիզները ցույց են տվել, որ երեխան COVID-19-ով է վարակված: Դեռ հայտնի չէ՝ նա վարակվել է ծնվելուց հետո, թե մինչ այդ:
Ներկայումս նրա մայրը, ում մոտ հայտնաբերվել է հիպերտոնիկ հիվանդություն, շաքարախտ և ճարպակալում, սպասում է կորոնավիրուսով վարակի թեստի արդյունքներին, նա մեկուսացված է:
Բրազիլիայի առողջապահության նախարարության տվյալով՝ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 15 927 դեպք, 800 մարդ մահացել է: