09/04/2020 19:14
Լեհաստանի նախագահն աջակցում է փոստի միջոցով ընտրություններն անցկացնելու գաղափարին
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան մայիսի 10-ին կայանալիք նախագահական ընտրություները փոստի միջոցով անցկացնելու գաղափարը հնարավոր լուծումներից մեկն է համարում:
«Ընտրությունները պետք է անցկացվեն մայիսի 10-ին», - ասել է Դուդան՝ ընդգծելով, որ համապատասխան որոշումը կայացվել է Սեյմի նախագահի հետ խորհրդակցելուց հետո:
Նրա խոսքով՝ առաջին տեղում քաղաքացիների կյանքն ու առողջությունն են, սակայն «կարևոր է նաև սահմանադրական կարգը, իշխանությունների շարունակակությունը, որն ապահովվում է ժողովրդավարական ընտրությունների միջոցով»:
«Ընտրությունների անվտանգ անցկացման համար միակ ճանապարհը փոստային քվեարկությունն է», - նշել է նա:
«Եթե ընտրություններն անցկացվեն փոստի միջոցով՝ պահպանելով օրենքը, ապա ես կողմ եմ: Բայց դրանք պետք է անցկացվեն այնպես, որ քաղաքացիների անվտանգությունը երաշխավորված լինի», - ավելացրել է Դուդան: