09/04/2020 16:27
Հայկ Մարությանը մարտ ամսվա աշխատավարձը՝ 429 հազար դրամ, փոխանցել է Շտապբուժօգնության հաշվեհամարին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտ ամսվա աշխատավարձը փոխանցել է Շտապբուժօգնության հաշվեհամարին:
«Քանի որ երբեք պարգևավճար չեմ ստացել, ուստի, ինչպես և խոստացել էի, Շտապբուժօգնության հաշվեհամարին փոխանցել եմ մարտ ամսվա աշխատավարձս` 429.000 դրամ:
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր բուժաշխատողներին իրենց հերոսական աշխատանքի համար», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարությանը։