09/04/2020 15:00
Արցախում մեկուսացման նպատակով տրամադրվել են հյուրանոցային ավելի քան 80 համարներ
Արցախի տեղեկատվական շաբը հրապարակել է նոր կորոնավիրուսի պատճառով տնտեսական հնարավոր խնդիրների վերհանմանն ուղղությամբ իրականացված սոցիալ-տնտեսական միջոցառումների նկարագիրը մարտի 19-ից հետո․
24.03.2020 թ. պետնախարարի հանձնարարականի հիման վրա կենսաթոշակների և նպաստների նշանակման, տրամադրման, վերահաշվարկման հետ կապված գործողությունների իրականացման ժամկետի երկարաձգվել է մինչև մայիսի 27-ը:
Մեկուսացման համար տարածքները ճշգրտվել են, տարբեր բնակավայրերում: Այդ նպատակով տրամադրվել են հյուրանոցային ավելի քան 80 համարներ:
25.03.2020 թ.-ից սկսած, հնարավոր տնտեսական ռիսկերի նախանշման, սոցիալ-տնտեսական հետևանքների կանխատեսման և դրանց հնարավոր մեղմանն ու չեղարկմանն ուղղված անելիքները ճշգրտելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ և այդ ուղղությամբ տրվել է աշխատանքների մեկնարկը:
Կառավարության կողմից կազմակերպվող աշխատանքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշիվների բացում և հրապարակում:
02.04.2020-ին մեկնարկել են թվով 440 միայնակ տարեց քաղաքացիների մեկ ամսվա պարենով և հիգիենիկ պարագաներով ապահովելու աշխատանքները: