Արդյոք ալերգիկ սուր բորբոքումը կարող է բարդացնել կորոնավիրուսի ընթացքը. պատասխանում է ալերգոլոգ-իմունոլոգ Սևան Իրիցյանը

09/04/2020 20:30

Արդյոք ալերգիկ սուր բորբոքումը կարող է բարդացնել կորոնավիրուսի ընթացքը. պատասխանում է ալերգոլոգ-իմունոլոգ Սևան Իրիցյանը


COVID-19-ը շարունակում է փնտրտուքների մեջ պահել ոչ միայն գիտնականներին ու բժիշկներին, այլև՝ աշխարհի հանրությանը: Պաշտոնական հրահանգներին հետևելուց զատ, յուրաքանչյուրը փորձում է չարիք դարձած վիրուսից պաշտպանվել ինչպես ու ինչով կարող է: Այս օրերին ամենաշատն ենք լսում իմունիտետի բարձրացման եղանակների մասին: Արդյունքում, կոճապղպեղը, սխտորն ու կիտրոնը սպառողական շուկայում ռեկորդային գներ են սահմանում:

Ի վերջո, ինչպե՞ս պաշտպանվել կորոնավիրուսից, ինչպե՞ս սեզոնային ալերգիաների սրացման այս շրջանում տարբերակել՝ օրգանիզմում վարա՞կ է, թե՞ ուղղակի ալերգիա: Ինչպե՞ս օրգանիզմը դարձնել առավել դիմադրող ու անխոցելի:

Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է ալերգոլոգ-իմունոլոգ Սևան Իրիցյանի հետ: 

- Պարոն Իրիցյան, գարունն ալերգիաների դրսևորման ամենաակտիվ շրջանն է: Որքանո՞վ է ալերգիկ մարդկանց համար կորոնավիրուսի թիրախում հայտնվելն առավել դյուրին ու վտանգավոր դառնում, ու որքանո՞վ են այս երկուսի ախտանշանները նման:

- Լավ հարց եք բարձրացնում, սակայն հարցի սկզբի մասին հստակ պատասխան տալ չեմ կարող, որովհետև կորոնայի ազդեցությունն ալերգիկ հիվանդությունների սուր փուլում ուսումնասիրված չի, քանի որ նոր հիվանդություն է: Այդ խնդիրը դեռ բաց է, փորձում ենք հասկանալ՝ արդյոք ալերգիկ սուր բորբոքումը կարող է բարդացնել կորոնավիրուսի ընթացքը, կամ՝ լրացուցիչ հիմք հանդիսանալ: Մյուս կողմից էլ, այո, տարբերակիչ ախտորոշման խնդիրը կա. օրինակ, պացիենտը նշում է թուլություն, քթահոսություն, կարող է նույնիսկ մինչև 37,5 աստիճան ջերմություն ունենալ, ու բժիշկը հայտնվում է երկընտրանքի առաջ՝ ալերգիա՞ է, թե՞ կորոնավիրուսի ախտանշաններ: Բացառված չէ նաև, որ երկուսի միատեղումն է: Այնպես որ, այդ տարբերակիչ ախտորոշման մեջ մենք պետք է շատ զգույշ լինենք: Եթե այդ ախտանշաններով հիվանդն առաջինը գա ալերգոլոգի մոտ, կարծում եմ՝ բավական հեշտ կլինի կողմնորոշվել, բայց եթե այդպես գնա ընտանեկան բժշկի, այլ մասնագետների մոտ, նրանք կարող են ալերգիան ընդունել որպես կորոնավիրուսի սիմպտոմներ, ու պացիենտը բավականին երկար ու բարդ ճանապարհ անցնի, մինչև կհաստատվի, որ ինքը կորոնավիրուսով վարակված չէ, այլ՝ պարզապես ալերգիա է:

- Ալերգոլոգն առաջին հերթին ինչպե՞ս է տարանջատելու՝ վիրուսի՞, թե՞ ալերգիայի սիմպտոմներ են: Եվ արդյոք ալերգիայի ժամանակ մարմնի ջերմաստիճանի բարձրացում լինում է:

- Ոչ, մարմնի ջերմաստիճանի բարձրացումն ալերգիայի կայուն սիմպտոմ չի, բայց այնպես էլ չի, որ կորոնավիրուսի ժամանակ մարդու մարմնի ջերմաստիճանը պարտադիր բարձրանում է: Բայց երկուսի դեպքում էլ կարող են լինել չոր հազ, գլխացավ, քթահոսություն, ծանրության զգացողություն, որոնք հանգիստ կարելի է շփոթել: Առաջին հերթին պետք է լսել պացիենտի գանգատները, հասկանալ՝ նախորդ տարիներին նույնը եղե՞լ է, թե՞ ոչ, դա համադրել հիվանդության սկզբի ու եղանակի, աշխարհագրական պայմանների հետ: Այս օրերին Երևանի, Արարատյան դաշտի բնակիչների մոտ ալերգիկ սրացումները շատ ավելի հավանական են, քանի որ ծառերը ծաղկման փուլում են, քան՝ հյուսիսային շրջաններից եկած հիվանդների մոտ:

- Դուք, իհարկե, նշեցիք ալերգիայի ընդհանուր ախտանիշները: Բայց եթե այս շրջանում անդրադառնանք հենց գարնանային սրացումների տեսակներին, ապա որո՞նք են հստակ, հիմնական սիմպտոմները:

- Խոսելով այս սեզոնին առաջացող ալերգիաների մասին՝ կառանձնացնեմ ալերգիկ ռինիտը (քթի լորձաթաղանթի բորբոքում, քթաբորբ): Ալերգիկ ռինիտի ժամանակ, բնականաբար, հիմնական գանգատը կապված է քթի հետ՝ քթահոսություն, քթի փակվածություն, փռշտոց և քոր: Բացառվում է ցավը, ջերմության խիստ բարձրացումը, միակողմանի թարախալորձային արտադրությունը, որը բնորոշ է ինֆեկցիոն խնդիրներին: Ի դեպ, քթահոսության տարբերությունն այն է, որ ալերգիայի ժամանակ դա ուղղակի հեղուկ է, իսկ վիրուսների ժամանակ այն շատ արագ դառնում է թարախալորձային արտադրություն: Իհարկե, այս տարբերակումները քիչ թե շատ կողմնորոշվելու հնարավորություն են տալիս, բայց լիովին վստահ լինել, որ այս պարագայում հաստատ ալերգիա է՝ անհնար է: Նույնը կարող եմ ասել կորոնավիրուսի մասին. սա վարակ է, ինչը նույնությամբ կրկնում է գրիպի ախտանիշները՝ մկանացավ, գլխացավ, ջերմություն, կոտրտվածության զգացողություն, չոր հազ: Այսինքն, մեծ հաշվով, ո՛չ կորոնավիրուսը, ո՛չ գրիպը ու մնացած սուր շնչառական վիրուսները որևէ պաթոգնոմիկ, կոնկրետ իրենց բնորոշ նշան չունեն: Միգուցե, համամարդկային փորձն ուսումնասիրելուց որոշ ժամանակ անց գտնվի ինչ-որ կլինիկական նշան, որով հեշտ կլինի տարբերակել, չգիտեմ:

- Բժիշկ, կարելի՞ է արձանագրել, որ միայն թեստերին է տրված կորոնավիրուսի 100 տոկոսանոց հաստատման կամ հերքման կարևոր առաքելությունը:

- Ո՛չ, առաջին հերթին կարևոր է բժշկի հմտությունն ու փորձառությունը, հետո նոր՝ թեստը, որովհետև թեստերն էլ ունեն իրենց սահմանափակումները: Ես, որպես նաև լաբորատոր ոլորտին մոտ կանգնած մասնագետ, ասեմ, որ ոչ մի լաբորատոր թեստ իդեալական կամ 100 տոկոսանոց երաշխիք չի ապահովում: Դա նշանակում է, որ լաբորատոր հետազոտություններն ախտորոշում չեն, այլ ուղղակի եզրակացություններ են, թեստի արդյունքն են: Ախտորոշումն անում է բժիշկը՝ հավասարապես հիմք ընդունելով և՛ կլինիկական պատկերը, և՛ տարբեր գործիքային ու լաբորատոր հետազոտությունների եզրակացությունները: Այսինքն, չի կարելի սեփական նախաձեռնությամբ գնալ ու որևէ անալիզ, թեստ հանձնել ու դրա արդյունքը 100 տոկոսանոց համոզվածությամբ ընդունել՝ առանց բժշկին լսելու:

- Հաճախ ենք լսում բարձր և ցածր իմունիտետի մասին, որ բարձր իմունիտետն օգնում է հիվանդություններից խուսափել, կամ գոնե արդեն իսկ ձեռք բերած հիվանդության, վիրուսի դեմ պայքարել: Ալերգիան կարո՞ղ է գցել մարդու իմունիտետը:

- Մեծ հաշվով՝ ոչ, չի կարող: Նախ ասեմ, որ իմունոլոգիայում չունենք բարձր ու ցածր իմունիտետ հասկացողություն, դա ժողովրդի մեջ գործածվող տերմին է: Իրականում, բժշկական լեզվով, այն ռեգուլիացիայի խանգարում է: Նույն ժողովրդական այդ կոնտեքստում ալերգիան նույնիսկ կարելի է դիտել բարձր իմուն համակարգի դրսևորում, երբ իմուն համակարգը սկսում է «հարձակվել» նույնիսկ անվնաս նյութերի վրա. ծաղկափոշին, սնունդը, դեղամիջոցը՝ ցանկացած նյութ, որին մենք հետո ալերգեն ենք անվանում, իմուն համակարգի կողմից անիմաստ թիրախավորված «օբյեկտներ» են: 

- Քանի որ մարդկանց համար հիմա նաև սթրեսային իրավիճակ է, որքանո՞վ կարող է սթրեսը նպաստել իմունիտետի անկմանը:

- Ընդհանրապես, սթրեսների քանակը նպաստում է հիվանդությունների առաջացմանը, այդ պատճառով էլ մասնագետները միշտ խորհուրդ են տալիս խուսափել սթրեսներից, ֆիզիկական ու հոգեբանական գերլարվածությունից, նաև ընդհակառակը՝ անգործությունից ու պարապությունից: Պետք է ֆիզիկապես լավ հանգստանալ, բավարար քնել, հոգեկան կայուն վիճակում գտնվել, չընկճվել, տարբեր տեսակի սթրեսների չենթարկվել: Մեկուսացման այս օրերին պետք է հնարավորինս առողջ ու բազմատեսակ սնվել, ֆիզիկական ակտիվության, քնի ու սնվելու նախկին ռեժիմը հնարավորինս պահպանել, օրգանիզմում կտրուկ փոփոխություններ չանել: Շատ կարևոր է հետևողական լինել երեխաների հոգեկան առողջությանը: Գուցե առաջին հայացքից չերևա, բայց ինֆորմացիոն հոսքի պատճառով երեխաները բավական ընկճված են, խոցելի օղակ են հանդիսանում: Երեխան չպետք է անընդհատ լսի վիրուսի ու մահվան մասին, տեսնի մեծերի խուճապը, դա անխուսափելիորեն հետագայում անդրադառնալու է նրա հոգեկանի վրա: Այնպես որ, փորձեք սահմանափակել նրանց հասանելի ինֆորմացիոն հոսքը, որպեսզի վախեր չկուտակվեն:

- Կորոնավիրուսի առումով ֆիզիկական առողջության խոցելի խմբում են 60, 70 տարեկանից բարձր քաղաքացիները: Պատճառն այն է, որ այդ տարիքում մարդիկ ավելի շա՞տ են կողմնակի հիվանդություններ ունենում, թե՞ իմուն համակարգը տարիքի հետ ընկճվում է:

- Երկուսն էլ: Մարդիկ տարիների հետ ձեռք են բերում հիվանդություններ, իմուն համակարգը սկսում է ընկճվել, բջիջների քանակը՝ պակասել, ինչի հետևանքով ակտիվությունը նվազում է: Հենց դա էլ կոչվում է, այսպես ասած, տարիքային իմունիտետի անկում:

- Պարոն Իրիցյան, կրկին անդրադառնալով իմուն համակարգին՝ պետք է նկատենք, որ հանրության մի ստվար զանգված այս օրերին հատկապես դարձել է մեծ քանակությամբ կոճապղպեղի (իմբիր) ու սխտորի սպառող՝ վստահ լինելով, որ այս մթերքներն իրենց օրգանիզմն անխոցելի են դարձնում բազմաթիվ հիվանդություններից, այդ թվում՝ կորոնավիրուսից: Իսկապես, կա՞ որևէ բնական միջոց, որը թույլ է տալիս հիվանդությունների նկատմամբ անխոցելի դառնալ: 

- Ցավոք, այդպիսի հրաշագործ ու կարճ ճանապարհ չկա: Մեր օրգանիզմի քիչ խոցելի դառնալը երկու բաղադրիչից է բաղկացած. առաջինն այն գեներն են, որը մենք ժառանգել ենք, մյուսն այն միջավայրը, որտեղ փորձել ենք այդ գեները մաքսիմալ օգտագործել: Դա մեր ճիշտ ապրելակերպն է, որը ոչ թե մեկ օր կամ մեկ ամիս, այլ ամբողջ կյանքում պետք է լինի, սթրեսների բացակայությունը, առողջ սնունդը, ֆիզիկական ակտիվությունը (բայց ոչ գերծանրաբեռնվածությունը), շրջակա միջավայրի մաքրությունը և այլն: Այս բազմաթիվ բաղադրիչներից է առաջանում իմուն համակարգ կոչվածի արդյունավետությունը: Այնպես որ, իմբիրի, կիտրոնի, սոխ ու սխտորի ու նմանատիպ այլ բաների օգտագործումը հատուկ այս նպատակով լիովին անիմաստ է ու գումարի լրացուցիչ վատնում: Սա նույնիսկ մարդկանց ուշադրությունն ու զգոնությունը շեղում է, գնում ահռելի գումարներ են ծախսում այնպիսի մթերքների վրա, որոնց արդյունավետությունը երաշխավորված չի ընդհանրապես: Ավելի լավ է, մեկուսացման այս օրերը հնարավորինս օգտագործվի ձևավորելու այն ճիշտ ու առողջ ապրելակերպը, որը մինչև հիմա չեն ունեցել: Դա ոչ միայն այս շրջանի, այլև հետագա ամբողջ կյանքի համար է պետք:

- Իսկ կա՞ն սննդամթերքներ, որոնք կարող են իսկապես վնաս հասցնել իմուն համակարգին, ու դուք խորհուրդ կտայիք իսպառ բացառել օրակարգից:

- Կոնկրետ սննդամթերք առանձնացնել կդժվարանամ, դա ավելի ստույգ սննդաբանները կասեն: Բայց ցանկացած սննդամթերք կամ սննդամթերքի չափաբաժին, որը չի տեղավորվում առողջ սննդակարգի սահմաններում, պետք է բացառել (քաղցրի շատ օգտագործումը, գազավորված ըմպելիքներն, այն հյութերը, որոնք բնական հիմքի անվան տակ են վաճառվում, ռաֆինացված սննդամթերքները և այլն):

- Քանի որ իմունիտետն այս օրերին մեր օրգանիզմի ամենաքննարկվող ու ամենաանհանգստացնող բաղադրիչն է դարձել, ապա նույն ժողովրդական խոսքով ասած՝ ինչպե՞ս մարդը վստահ լինի, որ ինքը պաշտպանված օրգանիզմ ու չընկճված իմունիտետ ունի:

- Եթե կարիք չեք ունենում հիվանդանոցներում պարբերաբար ու երկարատև պառկելու, ուրեմն ամեն ինչ նորմալ է: Ամեն դեպքում, եթե տարվա կտրվածքով 2-3 ամգամ թոքաբորբ եք տանում, մի քանի անգամ թարախային սինուսիտների կամ ականջի բարբոքում եք ունենում, ուրեմն պետք է անհագստանալ: Գոնե միայն նրա համար, որ բացառեք հետագա խնդիրները:

- Ձեր խոսքում նկատելի էր, որ կարևորում եք ֆիզիկական ակտիվությունը, բայց ոչ՝ գերծանրաբեռնվածությունը: Փաստորեն, տնային պայմաններում էլ սպորտով զբաղվելու դեպքում պետք է խոհեմ հավասարակշռություն պահպանել:

- Այո: Չգիտեմ՝ սա թեմային որքանով է առնչվում, բայց պրոֆեսիոնալ սպորտը բացարձակ առողջ չի: Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ սպորտսմենների վնասվածքներն ավելի ուշ են ապաքինվում, սրտանոթային խնդիրներ ունեն: Հստակ հետազոտություններ կան, որ, օրինակ, լողորդներն, ովքեր անընդհատ ջրի ու գոլորշիների մեջ են, մարաթոնների վազորդները հաճախ են շնչառական խնդիրներ ունենում:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:39 Ի՞նչ անել, եթե վնասվել է մենիսկը Այսօր, 22:26 Աշնան միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․1 °C-ով, իսկ տեղումները նվազել են 34 մմ-ով Այսօր, 22:13 Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն փետրվարի 1-ից 7֊ը՝ Ջերմուկում Այսօր, 22:00 Ազատ ոճային ըմբիշները փետրվարին միջազգային մրցաշարի կմասնակցեն Ալբանիայում Այսօր, 21:46 Մեր հայրենակիցների «դատավարություններն» ադրբեջանական իշխանությունն օգտագործելու է` հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու համար․ Թաթոյան Այսօր, 21:27 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 2-րդ խաղափուլում Այսօր, 21:07 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և բոլոր պատանդները մեղադրվում են այն բանի համար, որ գործել են ի շահ Արցախի անկախության և հայկականության․ Արցախի թեմ Այսօր, 20:48 Ում հետ է հանդիպել Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Այսօր, 20:24 Հակադեպրեսանտներ, Ինչի՞ց զգուշանալ Այսօր, 20:05 Սևանում, Արարատում, Վայքում մառախուղ է Այսօր, 19:50 Զելենսկին պնդում է՝ կուլիսների հետևում չի երկխոսում Ռուսաստանի հետ Այսօր, 19:36 Ինչ է քննարկել Խաչատուրյանը ԵՄ երկրների դեսպանների հետ Այսօր, 19:23 ՊՆ-ում պարգևատրել են լավագույն շարադրությունները գրողներին Այսօր, 19:13 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 18:59 Մեզ նման պետությունները կտրուկ գործողությունների պարագայում լուրջ ռիսկերի կարող են բախվել. Վլադիմիր Մարտիրոսյան (Տեսանյութ) Այսօր, 18:43 Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար․ ես ամուր եմ, դիմանում եմ․ Ռուբեն Վարդանյան Այսօր, 18:28 Պաշտոնապես հայտարարում եմ՝ ձերբակալմանս առաջին օրվանից ոչ մի ցուցմունք չեմ տվել․ իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են․ Ռուբեն Վարդանյան Այսօր, 18:10 Սահմանին հանդիպում է տեղի ունեցել ադրբեջանական կողմի հետ․ պայմանավորվել են սահմանազատում անել սկզբում՝ հյուսիսային հատվածում, ապա՝ հյուսիսից հարավ՝ մինչև Իրանի հետ սահմանը Այսօր, 18:03 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին․ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Մկրտչյան Այսօր, 17:54 Տավուշի մարզում վարժանք են անցկացնելու Այսօր, 17:37 Բուքմեյքերական կայքերում գրանցված խաղային հաշիվներից գումար են հափշտակել Այսօր, 17:22 Պապիկյանը Նավին Նիջհավանին պարգևատրել է մեդալով Այսօր, 17:12 Աննա Վարդապետյանը բավարարել է Մեծ Բրիտանիայի միջնորդությունը․ պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող անձին արտահանձնել են Այսօր, 17:00 «Դիմել միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կառույցներին՝ բռնապետ Ալիևի վրա ճնշում գործադրելու, հայ գերիներին ու պատանդներին վերադարձնելու համար»․ Պահանջագիր՝ Նիկոլ Փաշինյանին Այսօր, 16:50 Եկամուտների համատարած հայտարարագրումը միջազգային կառույցներից մեկի պարտադրանքն է. Առաքելյան Այսօր, 16:43 Ջրային պարեկները լողափին հայտնաբերել են նավակ և 16 սիգ Այսօր, 16:27 Օլիմպիական խաղերի մեդալակիրներն ու միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացրած շախմատիստները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից Այսօր, 16:17 Կոբախիձեն կայցելի Ադրբեջան Այսօր, 16:13 Հայաստանում որևէ արտատարածքային միջանցքի ստեղծման մասին խոսք չի եղել․ Զախարովա Այսօր, 16:07 ՀՀ-ի բացասական արձագանքը «Զանգեզուրի միջանցքի» մասին հնչեցրած արտահայտություններին տարակուսանք է առաջացնում․ Զախարովա Այսօր, 15:58 ՆԳ նախարարը պնդում է՝ Ոստիկանության Աշտարակի բաժնի պետի ազատումը կապ չունի թմրանյութի օգտագործման կամ հայտնաբերման հետ Այսօր, 15:48 Հոբելյանական համերգ՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին Այսօր, 15:31 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը Այսօր, 15:28 «Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները...». Մհեր Սահակյանի հիշատակին (Տեսանյութ) Այսօր, 15:17 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Այսօր, 15:13 «Զարյա-3»-ի կիրառման վերաբերյալ գնահատականները կտրվեն քրեական վարույթի արդյունքում. Արփինե Սարգսյան Այսօր, 14:59 Գևորգ Պապոյանը Բեռլինում է Այսօր, 14:49 Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո Այսօր, 14:46 ՀՀ-ում գրանցված հանցավորությունը նվազել է 1.1 տոկոսով. ՆԳ նախարար Այսօր, 14:40 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք Այսօր, 14:31 Հայաստանը ներառվել է Vanity Fair Italy-ի 2025 թվականի ճամփորդական ուղղությունների ցանկում Այսօր, 14:17 Նոնսենս է, երբ առավոտյան Իրանից ակնկալում ես աջակցություն և պաշտպանություն, իսկ երեկոյան ստորագրում ես փաստաթուղթ նույն այդ Իրանի դեմ. Վահե Հովհաննիսյան Այսօր, 14:02 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով Այսօր, 13:45 Արփինե Սարգսյանով նախկին նախարար Վահե Ղազարյանի փոփոխությունը, փաստորեն, բերեց ոստիկանության բեսպրեդելի նոր որակներ. Արսեն Բաբայան Այսօր, 13:33 Ընտանիքը, ընկերներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին ավտովթարի հետևանքով մահացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանին Այսօր, 13:23 Բայդենն իր հրաժեշտի ելույթում նախազգուշացրել է՝ ԱՄՆ-ում օլիգարխիա է ձևավորվում, որը սպառնում է ժողովրդավարության ապագային Այսօր, 13:13 Կալանավորն ածելիի սայրով մարմնական վնասվածքներ է հասցրել «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցներին. Հետք Այսօր, 13:05 ՀՀ-ում ավելի քիչ են ծնվել ու ամուսնացել, ավելի շատ են մահացել և ամուսնալուծվել. ԱՎԿ Այսօր, 12:51 Մթնոլորտային օդի որակը և մոնիթորինգի կարողությունները ՀՀ-ում․ քննարկում Շրջակա միջավայրի նախարարությունում Այսօր, 12:41 Գլենդեյլը վերականգնվում է ու վերադառնում բնականոն հուն. Քաղաքապետ Այսօր, 12:38 Ադրբեջանին կոչ ենք անում թույլ տալ միջազգային իրավաբաններին հետևել հայ գերիների դատական պրոցեսներին Այսօր, 12:34 ԶՈւ-ում ծառայելուց խուսափելը շատ դեպքերում դեֆորմացված մտածողության արդյունք է. Մանասյան Այսօր, 12:28 ՔԿՀ-ներում ինքնավնասումների և ինքնասպանությունների հետ կապված համակարգային խնդիրներ կան. ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 12:19 Գագիկ Ծառուկյանը սթափության ուղերձ է հասցեագրում իրենց քրտինքով ապրող մարդկանց՝ թույլ չտալ չմտածված մի շրջադարձ, որի գինը կարող է դառնալ պետականության կոլապսը. Սուրենյանց Այսօր, 12:16 Փարաքար համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ կանկացվեն Այսօր, 12:13 Տիգրան Սիմոնյանը նշանակվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Այսօր, 12:11 Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն էական նշանակություն ունի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում կողմնորոշվելու առումով․ Արարատ Միրզոյան Այսօր, 12:02 Տղաներին փշի-փշի անելու, բամբակի մեջ պահելու երևույթը խայտառակություն է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:48 Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է այսօր Այսօր, 11:46 Աղազարյանը ներկայացրել է Միասնական ազգային սահմանադրական կուսակցության խորհրդանիշի նախագիծը Այսօր, 11:41 Բաքվում պահվող բոլոր հայերի հայրենիք վերադարձը մտնում է ՀՀ պետական մարմինների պարտավորությունների մեջ. Արցախի ԱԺ Այսօր, 11:37 «Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում (Տեսանյութ) Այսօր, 11:35 Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինը Այսօր, 11:32 Երեխայի նկատմամբ բռնություն գործադրել պետք չէ, ինչպես ասում են՝ պետք է սեփական գլուխը պատերով տալ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:29 Բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է, եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:20 Փաշինյանը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին. մասնակիցների ցանկում է նաև Ալիևը Այսօր, 11:12 Հայաստանն ու ԱՄՆ-ն հեռու են ռազմավարական դաշնակից լինելուց. Սարգսյան Այսօր, 11:04 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին Այսօր, 11:00 Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրը Այսօր, 10:54 Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կծառայի որպես հավաքականների մարզման կենտրոն Այսօր, 10:40 Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը Այսօր, 10:36 Լիբանանում հայ է սպանվել Այսօր, 10:31 Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներ Փրենկ Փալոնի և Դեյվիդ Վալադաոյի հետ Այսօր, 10:21 Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող Այսօր, 10:16 Սնանկության գործով 11 նոր կառավարիչ համալրել է ոլորտը Այսօր, 10:14 Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպանին Այսօր, 10:11 Հրդեհ է բռնկվել Պարույր Սևակ թաղամասում գտնվող ավտոպահեստամասերի խանութում Այսօր, 09:48 ՀՀ-ԱՄՆ-ն փաստաթղթում խուսափել են ամրագրել «բռնի տեղահանություն» եզրույթը և արցախցիների բռնի տեղահանությունը սահմանել են որպես ճգնաժամ․Աբրահամյան Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:36 Վայոց ձորի մարզում, Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում Այսօր, 09:33 «Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը լավ պահերը մի քանի անգա՞մ է կրկնում Այսօր, 09:32 «Փաստ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Կառավարությունը փորձում է մանր և միջին բիզնեսի վերջը տալ Այսօր, 09:29 «Հրապարակ». Մախաթը պարկում պահել հնարավոր չէ Այսօր, 09:26 «Ժողովուրդ». ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը Այսօր, 09:22 «Փաստ». Ինչպիսին պետք է լինի երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը Այսօր, 09:20 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան շարունակվում է Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի Այսօր, 09:14 «Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու նախագիծը իշխանական պատգամավորները համարում են «արկածախնդրություն՝ վտանգավոր հետևանքներով» 15/01/2025 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում 15/01/2025 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել 15/01/2025 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին 15/01/2025 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա 15/01/2025 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն 15/01/2025 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել 15/01/2025 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում 15/01/2025 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն 15/01/2025 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 15/01/2025 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին 15/01/2025 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել