09/04/2020 13:03
Չի բացառվում, որ Հայաստանում կարող է քննարկվել կոմունալ ծախսերի վճարի հարցը, սակայն որոշումը պետք է լինի թիրախային
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի բացառում, որ Հայաստանում կարող են տեղի ունենալ քննարկումներ՝ կարիքավոր խմբերի կոմունալ ծախսերը վճարելու մասին։
«Չեմ բացառում, որ այդ հարցին կանդրադառնանք և այդ հարցը կքննարկենք։ Սակայն պետք է աշխատենք թիրախային խմբերով, այլ ոչ թե նպատակի հետ կապված կոչերով։ Մենք գալիս ենք պոտենցիալ շահառու խմբերը վերլուծելու ուղղությամբ, դա ավելի ճիշտ է», - այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գրիգորյանը։
Նա չբացառեց, որ կոմունալ ծախսերի վճարումների դինամիկան կարող է տեղեկատվություն դառնալ կառավարության համար՝ շահառու խումբ որոշելու առումով։
«Մեր միջոցառումները միտված են կարիքավոր խումբ բացահայտելուն և նրանց օժանդակելուն», - նշեց փոխվարչապետը։