09/04/2020 19:05
Եթե այս տեմպը պահպանվի, ապրիլի 19-ին կունենանք մոտ 1800 դեպք, իսկ ապրիլի 29-ին՝ 3600. Նախարար
Մեր դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին, ֆեյբուքյան իր էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1800 դեպք, իսկ ապրիլի 29-ին՝ 3600 դեպք:
Դրականն այն է, որ վերջին 5 օրերի աճի տեմպը ավելի դանդաղ է, քան հավաքական վերցրած վերջին 10 օրերինը:
Բացասականն այն է, որ այս փոքրիկ և հարաբերական «ձեռքբերումը» կարող է հօդս ցնդել, եթե մենք «թուլանանք» և կրկին վերադառնանք մեր առօրյա կյանքին՝ չպահպանելով հիվանդության տարածումը կանխող կանոնները:
#ՄնաՏանը #ԿանխիրՏարածումը», - նշել է նախարարը։