09/04/2020 10:12
Կորոնավիրուսով վարակված 4-ամյա փոքրիկի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել. վիճակը կայուն է
Համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվել է Covid 19 վարակ ունեցող 4-ամյա փոքրիկի դիմածնոտային միջամտությունը, հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Երեխան համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել երեկ, դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրել են վիրահատություն՝ մանկական վարակաբանի ներկայությամբ:
Մուրադյանի խոսքով՝ փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո։
«Ի դեպ, արդեն ժպտում է։
Շնորհակալություն եմ հայտնում ԵՊԲՀ Մուրացանի բուժանձնակազմին՝ դուք լավագույններից եք:
Մնացեք տանը, օգնեք մեր բժիշկներին», - ֆեյսբուքյան էջում գրել է Մուրադյանը։