09/04/2020 14:49
Բակո Սահակյանը հանձնարարել է ուժեղացնել սահմանային հսկողությունն անցակետերում
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանձնարարել է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին՝ միջոցներ ձեռնարկել սահմանային հսկողությունը անցակետերում ուժեղացնելու և սահմանված կարգը լիարժեք իրագործելու ուղղությամբ, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Առաջիկայում առողջապահության նախարարությունը նաև ուղեցույց կհրապարակի ՀՀ-ից Արցախ մուտք գործող խմբերի՝ հանրապետությունում շարժերի ժամանակ սահմանված պահանջների պահպանման և վարքուկանոնի մասին: