10/04/2020 13:25
Առավոտյան կորոնավիրուսի հետևանքով նոր մահ է գրանցվել. նախարար
Առավոտյան կորոնավիրուսի հետևանքով նոր մահ է գրանցվել, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ առոջղապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ մահացած քաղաքացին 81 տարեկան էր, ուներ ծանր հիվանդություններ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 937-ի:
Այսպիսով, Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է արդեն 12 քաղաքացի: