10/04/2020 12:00
Boeing-ը կարող է կրճատել աշխատակազմի 10%-ը կորոնավիրուսի պատճառով (Gazeta.ru)
Boeing-ը քննարկում է նոր տիպի կորոնավիրուսային վարակի պանդեմիայի պատճառով աշխատակիցների 10% կրճատելու հարցը, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:
Ըստ աղբյուրների, հաշվի է առնվում որոշ աշխատակիցների հարկադիր հեռացման, ինչպես նաև մի շարք աշխատակիցների հետ պայմանագրերի վաղաժամկետ դադարեցման հնարավորությունը: Ընդգծվում է, որ այս հարցում վերջնական որոշում չի կայացվել: