10/04/2020 19:08
Բելառուսի վարչապետը ԵԱՏՄ-ին կոչ է արել կենտրոնանալ ապադոլարիզացիայի վրա
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նպատակը պետք է լինի տնտեսության լուրջ ապադոլարիզացիան, հայտարարել է Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը: Այդ մասին հայտնում է «Интерфакс»-ը:
ԵԱՏՄ երկրները պետք է ավելացնեն գնագոյացումը և ազգային արժույթներով հաշվարկները, որպեսզի միության տնտեսությունն ապադոլարիզացվի, ասել է Ռումասը: Նա նշել է, որ դա նախևառաջ պետք է վերաբերի վառելիքին, էներգիային և հումքին:
Բելառուսի վարչապետի խոսքով՝ ներկայումս միությունը պետք է պատրաստ լինի այն կարևոր հարցերի շուտափույթ լուծմանը, որոնք նախկինում մնացել էին «հետոյի» վրա: