10/04/2020 11:51
Կառավարությունն առաջարկում է արտակարգ դրության պայմաններում դեղերի մեծածախ իրացման լիցեզավորման ժամկետը երկարաձգել չորս ամսով
Կառավարությունն առաջարկում է դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը երկարաձգվում է ևս չորս ամսով` հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով տնտեսվարող սուբյեկտների համար առաջացած դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման գործընթացի կազմակերպման գործնական անհնարինությունը:
Փոփոխությունները նախատեսված են ապրիլի 13-ին ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման համաձայն ՀՀ-ում հայտարարվել է արտակարգ դրություն, որի հիման վրա սահմանափակվել են աձանց տեղաշարժի, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների հետ անմիջական շփում պահանջող գործողությունները, ինչը էական խոչընդոտ է հանդիսանում դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման գործընթացի կազմակերպման հարցում: