10/04/2020 20:24
Պուտինն ու Թրամփը քննարկել են նավթի գները և կորոնավիրուսը (Gazeta.ru)
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել են նավթի շուկայում տիրող իրավիճակը, հայտնում են Կրեմլից:
Նշվում է, որ առաջնորդները քննարկել են ՕՊԵՔ+ գործարքը, նավթի արդյունահանման ենթադրվող նվազումը:
Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև կորոնավիրուսի պանդեմիայի շուրջ, այդ թվում ՝ այս ուղղությամբ Ռուսաստանի կողմից ձեռնարկված գործողությունների վերաբերյալ: