10/04/2020 19:22
Տաջիկստանը փակել է սահմանը օտարերկրացիների համար (ТАСС)
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Տաջիկստանի իշխանությունները ժամանակավոր արգելք են սահմանել օտարերկարցիների ելքի ու մուտքի վրա, հայտնում են երկրի ԱԳՆ-ից:
«Կորոնավիրուսի ներթափանցումն ու տարածումը կանխելու նպատակով արտակարգ դրության միջոցառումների շրջանակներում որոշում է կայացվել ժամանակավորապես սահմանափակել օտարերկրացիների ելքն ու մուտքը երկրի բոլոր սահմանային անցակետերով», - ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունից նշել են, որ այս սահմանափակումները չեն տարածվում Տաջիկստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետների, միջազգային կազմակերպությունների ու ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչների ու նրանց ընտանիքի անդամների վրա: