10/04/2020 11:23
Թրամփը COVID-19-ի վերաբերյալ ԱՄՆ հետախուզության նոյեմբերի զեկույցի մասին տվյալները կեղծ է անվանել (РИА Новости)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կեղծ է անվանել այն հաղորդագրությունը, թե ԱՄՆ իշխանությունները 2019-ի նոյեմբերին ստացել են հետախուզական տեղեկություններ Չինաստանի Ուհան քաղաքում նոր կորոնավիրուսի բռնկման մասին:
Ավելի վաղ, ABC հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները 2019-ի նոյեմբերի վերջին ԱՄՆ իշխանություններին նախազգուշացրել են Ուհան քաղաքում կորոնավիրուսների բռնկման մասին:
Աղբյուրների համաձայն, Ուհան քաղաքում հիվանդության վերաբերյալ տվյալները մանրամասն ներկայացվել են Բժշկական հետախուզության ազգային կենտրոնի (NCMI) զեկույցում, որը հիմնված է հետախուզվող տվյալների և արբանյակային պատկերների վերլուծության վրա: