10/04/2020 19:33
Թրամփի ճեպազրույցներին մասնակցելուց առաջ լրագրողները հանձնելու են կորոնավիրուսի ախտորոշման թեստ (ТАСС)
ԶԼՄ ներկայացուցիչները, որոնք մասնակցելու են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճեպազրույցներին, նախապես հանձնելու են կորոնավիրուսի ախտորոշման թեստ, հայտնում է Սպիտակ տան լրատվական ծառայությունը:
«Սպիտակ տունը, ինչպես նաև Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիան հայտնում են, որ յուրաքանչյուրը ճեպազրույցից առաջ կհանձնի կորոնավիրուսի ախտորոշման էքսպրես-թեստ», - նշում են Սպիտակ տնից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բժիշկներն ու անվտանգության աշխատակիցները ստուգելու են բոլոր նրանց, ովքեր կարող են անմիջական շփում ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու փոխնախագահ Մայք Փենսի հետ: