10/04/2020 11:06
ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ-ից Հայաստան վերադարձող 35 հայ աշակերտի մասին
Հայաստան են վերադառնում FLEX ծրագրով ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող ավագ դպրոցի 34 աշակերտ և ամերիկյան ACES ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում ուսանող մեկ աշակերտ: Վերջիններս Հայաստան վերադառնալուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի, ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Embassy of Armenia to the United States համակարգմամբ Ամերիկայի խորհուրդների կողմից ապահովվել է աշակերտների անվտանգ տեղափոխումն ԱՄՆ 19 նահանգներից դեպի Չիկագո քաղաք, այնուհետև Հայաստան՝ Դոհա-Թբիլիսի-Երևան չվերթով։
Սա Հայաստանի և Վրաստանի՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրադրությունում տարբեր երկրներում գտնվող քաղաքացիներին համագործակցաբար հայրենիք վերադարձնելու հերթական լավ օրինակն է: Շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի խորհուրդներին՝ հայ աշակերտների տեղափոխումն արագ ու հարթ կազմակերպելու, ինչպես նաև մեր վրաց գործընկերներին՝ աջակցության և արդյունավետ համագործակցության համար:
Մեր աշակերտներին մաղթում ենք անվտանգ թռիչք և բարի վերադարձ Հայրենիք, միշտ լինեն այդպես կենսախինդ ու ժպիտով», - գրել է ԱԳՆ խոսնակը: