10/04/2020 16:27
Աշխատանքներ են տարվում ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու չվերթների կազմակերպման ուղղությամբ. Արսեն Թորոսյան
Պարետատունն ու ՀՀ արտաքին գործերի նախարարությունը զբաղվում են Մոսկվայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման խնդրով ու պատշաճ լուծումներ են գտնում, ասուլիսի ժամանակ ասաց առողջապահուեյան նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին։
Նախարարն ասաց, որ վերջին մեկ շաբաթում առնվազն երեք ինքնաթիռ է ժամանել Հայաստան՝ մեկը Բելառուսից, երկուսը՝ Մոսկվայից։
«Ժամանած ուղևորները տեղավորվել են մեկուսացման վայրերում՝ Երևանում և ոչ միայն», - ասաց նա։
Թորոսյանը նշեց, որ հիմա էլ աշխատանքներ են տարվում մյուս չվերթների կազմակերպման ուղղությամբ, ինչի մասին ՀՀ ԱԳՆ-ն կտեղեկացնի։