10/04/2020 16:49
Աշխատում ենք ունենալ մեկ դիահերձարան, որտեղ կհերձեն կորոնավիրուսի հետևանքով մահացած պացիենտներին. Նախարար
Կորոնավիրուսով վարակվածներից մոտ 180 մարդ թոքաբորբ ունի, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա նշեց՝ կորոնավիրուսով վարակված որևէ պացիենտի հերձում չի իրականացվել։
«Հիմա զբաղվում ենք, որ ունենանք մեկ դիահերձարան ու այնտեղ, անհրաժեշտության դեպքում, հերձենք նման պացիենտներին», - ասաց նախարարը։
Անդրադառնալով մամուլում տարածված մի քանի դեպքերին, երբ որոշ քաղաքացիների մահվան դեպքում կասկածվել է նաև կորոնավիրուսի առկայություն՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ շատ դժվար է ասել՝ մահվան պատճառը հենց կորոնավիրո՞ւսն է եղել, թե՞ նրանց հիմնական հիվանդությունը։