10/04/2020 13:11
ԼՀԿ-ն կառավարության սոցիալական աջակցության ծրագրերի մասին անհրաժեշտ տեղեկատվություն կտրամադրի քաղաքացիներին
Ապրիլի 10-ին և 11-ին ժամը 11-ից Լուսավոր Հայաստան Կուսակցության թիմը կպատասխանի ձեզ հուզող բոլոր հարցերին կապված կառավարության սոցիալական աջակցությանն ծրագրերին դիմելու հետ, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Եթե ունեք հարցեր կամ խորհրդի և օգնության կարիք, կարող եք կապ հաստատել հետևալ համարներով կամ էլ. փոստով։ Կարող եք նաև հաղորդագրություն ուղարկել Լուսավոր Հայաստան-ի Ֆեյսբուքյան պաշտոնական էջին», - գրել է նա։