10/04/2020 11:44
Ինչպե՞ս երեխաներին պատմել կորոնավիրուսի մասին․ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացնում է միջազգային ուղեցույցի հայերեն տարբերակը
Մարդու իրավունքների պաշտպանը երեխաների համար ներկայացնում է կորոնավիրուսի մասին պատմող միջազգային ուղեցույցի հայերեն տարբերակը՝ հոգեբան Սեդա Մուսայելյանի և ուսուցչուհի Վառվառա Մելքոնյանի հետ համագործակցությամբ։
Կորոնավիրուսը՝ որպես ուղեցույցի հերոս, երեխաներին պատմում է իր մասին, տեղեկացնում, թե ինչպես պետք է պաշտպանվել իրենից և այլն։
Այն հնարավորություն է տալիս երեխաներին և ծնողներին զրուցելու ստեղծված իրավիճակում իրենց զգացմունքների, մտքերի և անհանգստությունների մասին, ամրապնդել մտերմությունն ու աջակցել միմյանց:
Ուղեցույցը նպատակահարմար է երեխային ներկայացնել նաև տպագրած տարբերակով, որպեսզի երեխան կարողանա նկարազարդել, քանի որ հույզերը կայունանում են կրկնվող պատմությունների և խաղերի միջոցով:
Կայքում կարող եք գտնել նաև ուղեցույցը մի քանի այլ լեզուներով։