10/04/2020 15:05
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը համաձայնություն չի տվել «Յուքոմ» ՓԲԸ կողմից «Վեոն Արմենիա» ՓԲԸ բաժնետոմսերի ձեռքբերման գործընթացին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է, որ
2. Արտակարգ դրության պայմաններում նախարարությունը հորդորում է ՀՀ կապի և հեռահաղորդակցության օպերատորներին, ինչպես նաև նրանց աշխատակիցներին, ցուցաբերել պատասխանատվություն և առաջնորդվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով իրենց վերապահված պարտավորություններով և Պարետի որոշումներով՝ բարձր դասելով ՀՀ կապի և հեռահաղորդակցության ծառայությունների անխափան աշխատանքը:
3. Ի պատասխան «Յուքոմ» ՓԲ ընկերության կողմից «Վեոն Արմենիա» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ լուրերի հայտնում է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջներին համապատասխան համաձայնություն չի տվել գործընթացին և հարցը գտնվում է քննարկման փուլում, իրականացվում են ուսումնասիրություններ և վերլուծություններ:
4. Կոչ է անում զանգվածային լրատվամիջոցներին անհարկի չշահարկել ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով արտակարգ դրության պայմաններում կապի և հեռահաղորդակցության ծառայությունների անխափան աշխատանքի կարևորությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը և չի նախատեսում լքել այն: Հայաստանում Beeline-ը շարունակում է աշխատել սովորականի պես՝ կատարելով իր պարտականություններն հաճախորդների և շահակիրների առջև:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ucom ընկերության կառավարման անձնակազմը, տեխնիկական սպասարկման գլխավոր աշխատակիցները՝ տնօրենների գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմում են գրել: Ավելի քան 50 առանցքային դերակատարում ունեցող աշխատակից որոշել է հեռանալ Ucom ընկերությունից։ Պատճառն այն է, որ սեփականատերերն ուզում են Ucom-ի տնօրենի պաշտոնին նշանակել Անդրեյ Պյատախինին, որն այս պահին ղեկավարում է Beeline ընկերությունը: