10/04/2020 11:30
Արտակարգ դրության ժամանակ թույլատրել ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորների ներգրավվել անհրաժեշտ բժշկական օգնության իրականացմանը․ առաջարկ
Կառավարության որոշմամբ ապրիլի 13-ին գումարվելիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերից մեկը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն է։
Նախատեսվող փոփոխություններով առաջարվում է արտակարգ դրության ժամանակ` բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու համար անբավարար (կամ առկա է իրական վտանգ, որ կարող են չբավարարել) համապատասխան բուժաշխատողներ ունենալու դեպքում թույլատրել որոշ բուժաշխատողների կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորների ներգրավվել անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման իրականացմանը` որոշմամբ սահմանված պայմաններով:
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ինչպես նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին նախագծերով առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործում, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը այլ բուժաշխատողներ, այդ թվում կլինիկական օրդունատուրայի ավարտական կուրսերի ուսանողների ներգրավում», - ասված է նախագծի հիմնավորման մեջ: