11/04/2020 14:00
Առաջիկա շրջանում հանրային տրանսպորտի աշխատանքն ընդհանրապես կարգելվի. Նիկոլ Փաշինյան
Առաջիկա շրջանում հանրային տրանսպորտի աշխատանքն ընդհանրապես կարգելվի, որովհետև մեր փորձը ցույց է տալիս, որ հանրային տրանսպորտը վարակի տարածման առումով ամենամեծ ռիսկայնությունն ունի, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մյուս կողմից, այն ոլորտները, որտեղ աշխատելը թույլատրվում է, տրանսպորտային ծախսերն ու փոխադրումները պետք է հոգան գործատուները: Միջմարզային երթևեկությունն առաջիկա շաբաթ ևս արգելվելու է, տաքսիների գործունեությունը թույլատրվելու է, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները նույնպես կարող են գործել: Անձնական փոխադրամիջոցները, սահմանափակումների շրջանակում, թույլատրվելու են:
Պարետատունը կսահմանի այն դեպքերը, երբ տեղաշարժը կթույլատրվի տեղաշարժի թերթիկներով և գործատուների կողմից տրված տեղեկանքներով», - նշեց գործադիրի ղեկավարը: