11/04/2020 16:07
Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 10,5 հազարը (РИА Новости)
Իսրայելում COVID-19-ի հաստատված ախտորոշմամբ հիվանդների թիվը հասել է 10505-ի, մահվան դեպքերը չեն աճել, մահացությունները դեռ կազմում են 95, հայտնում է երկրի Առողջապահության նախարարությունը:
Ըստ Իսրայելի Առողջապահության նախարարության՝ շաբաթ ժամը 9.00-ի ամփոփ տվյալների համաձայն, վերականգնվել է 1236 մարդ:
Ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը 191 է, որից 132 հիվանդ միացված է արհեստական շնչառության սարքերին:
Վաղն Իսրայելում կվերսկսի հասարակական տրանսպորտի աշխատանքը, որը դադարեցվել է անցյալ երեքշաբթի: