11/04/2020 16:20
Ղազախստանում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 840-ի (RussiaToday)
Ղազախստանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրում COVID-19-ով վարակվելու դեպքերի թիվը հասել է 840-ի: Այս մասին ասված է գերատեսչության ֆեյսբուքյան էջում:
Նշվում է, որ երկրում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք:
«Կորոնավիրուսային վարակի ևս 28 դեպք է գրանցվել. Նուր-Սուլթան քաղաքում՝ մեկ դեպք, Ալմաթիում`հինգ, Աթիրայի շրջանում` 11, Կիզիլորդայի շրջանում`11», - ասվում է հայտարարության մեջ: