11/04/2020 13:35
Հիմա մեր օրվա հիվանդացությունը 30-ի շրջանակում է, ինչը բավականին գոհացուցիչ ցուցանիշ է. Փաշինյան
Երկուշաբթի կամ երեքաշբթի կառավարությունը կընդունի արտակարգ ռեժիմի երկարաձգման որոշում, այնուհետև կգումարվի ԱԺ արտահերթ նիստ, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր համոզմուքն այն է, որ արտակարգ դրությունը պետք է երկարացնենք՝ կանխարգելելու վարակի հետագա տարածումը: Համաճարակն, այսպես թե այնպես, տարածվում է, և մեր խնդիրն է ունենալ հիվանդացության հնարավորինս քիչ դեպքեր: Հիմա մեր օրվա հիվանդացությունը 30-ի շրջանակում է, ինչը բավականին գոհացուցիչ ցուցանիշ է», - նշեց վարչապետը:
Նա միաժամանակ շեշտեց, որ պետք է փորձել պահպանել տնտեսական կյանքը, և այդ պատճառով որոշվել է, որպեսզի արտակարգ դրության պայմաններում մի շարք գործունեության տեսակներ կլինեն ամբողջությամբ թույլատրված:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ի առավոտվա դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 966-ի: Կորոնավիրուսից ապաքինվել է 173 քաղաքացի, փաստացի բուժվում է 780-ը: Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 մարդ։
Քիչ առաջ, սակայն, վարչապետը տեղեկացրերց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 977 է: