11/04/2020 13:51
Որ գործունեության տեսակները երկուշաթի օրվանից կլինեն ամբողջությամբ թույլատրելի․ պարզաբանում է վարչապետը
Երկուշաբթի օրվանից մի շարք գործունեության տեսակներ կլինեն ամբողջությամբ թույլատրելի, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ամբողջությամբ թույլատրելի կլինեն գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն, ձկնաբուծություն, հանքարդյունաբերություն, բաց հանքերի շահագործում, էլեկտրականություն, գազ, գոլորշի, լավորակ օդ ոլորտի գործունեությունը, ջրամատակարարում, թափոնների կառավարում և վերամշակում, կոյուղի, փոխադրումներ և պահեստային տնտեսություն, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, պետական կառավարման պաշտպանություն և պարտադիր սոցիալական ապահովության ոլորտ, առողջապահության և բնաչության սոցիալական սպասարկում ոլորտը և օտարերկրյա կազմակերպությունների գործունեությունը։ Որոշում ենք կայացրել, որ 13-ից ամբողջութկամբ կթույլատրենք բացօթյա շինարարական գործունեությունը, ծխախոտային տեսակների արտադրությունը», - ասաց նա։
Վերջինս ընդգծեց, որ ապրիլի 20-ից հետո հագուստի արտադրությունը կբացվի, տեքստիլ արտադրությանը կթույլատրվի աշխատել։