11/04/2020 15:04
Ալմաթիում երկու բժիշկ և 10 բուժքույր է վարակվել կորոնավիրուսով (Gazeta.ru)
Ղազախստանի խոշորագույն քաղաքում՝ Ալմաթիում, երկու բժիշկ և 10 բուժքույր է վարակվել կորոնավիրուսով, հայտնում է informburo.kz-ը՝ հղում անելով քաղաքի հանրային առողջապահության վարչության մամուլի ծառայությանը:
Գերատեսչության տվյալով՝ բոլոր հիվանդ բուժաշխատողները քաղաքի հիվանդանոցներից մեկի աշխատակիցներն են:
Վերջին տվյալներով, Ղազախստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակի 859 դեպք, որից 10-ը՝ մահացու:
Հանրապետությունում արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև ապրիլի վերջ: