11/04/2020 11:14
Կորոնավիրուսից մահացած 86-ամյա և 81-ամյա պացիենտներն ունեցել են հաստատված երկկողմանի թոքաբորբ․ ԱՆ
Ապրիլի 10-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք, որոնցից մեկի մասին նախարարը երեկ հայտարարել էր։
86-ամյա և 81 ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ, ֆեյսբուքյան ր էջում գրել է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն։
Ունենք կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք և 24 առողջացած։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում կորոնավիրուսի 29 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 966-է, մահերինը՝ 13: