11/04/2020 12:05
ԱՀԿ-ն նախազգուշացնում է կորոնավիրուսի նոր ալիքի ռիսկի մասին`մեկուսացման վաղաժամկետ չեղարկման դեպքում (Интерфакс)
Կորոնավիրուսով վարակի տարածման հետ կապված բնակչության համար սահմանափակումների չեղարկումը չպետք է անտեղի հապճեպ լինի: Ինչպես նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), որին մեջբերում է BBC-ն, դա կարող է հանգեցնել վարակի նոր ալիքի և զոհերի թվի աճի:
ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը պնդում է, որ սահմանափակումները վերացնելու հարցի շուրջ չպետք է շտապել՝ չնայած նման արգելքների բացասական տնտեսական ազդեցությանը: Նա հաստատել է, որ որոշ երկրներում նկատվում է դեպքերի թվի աճի տեմպերի դանդաղում:
Գեբրեյեսուսը նշել է, որ որոշ երկրներում առաջընթաց է նկատվում, բայց որոշ դեպքերում իրավիճակը սկսել է կտրուկ վատթարանալ:
Այսպիսով, Աֆրիկայում վիրուսը հասել է գյուղական վայրեր, որտեղ ամենաբարդ իրավիճակն է սպասվում՝ հաշվի առնելով առողջապահական համակարգի հետ կապված խնդիրները: