11/04/2020 10:42
Արցախում արձանագրվել է ալյուրի միջին գնաճ
Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020 թ. ապրիլի 10-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 1 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է ալյուր «Բաղրամյան» 25 կգ՝ 107 դրամ կամ 1,6%:
Փոփոխություն արձանագրած ապրանքային շուկայում բացակայում է գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ: