11/04/2020 13:17
Այն թեմաները, որոնք հնարավոր չէ արդյունավետ մատուցել առցանց, դրանք հարկավոր է հաշվառվել հետագայում լրացնելու համար․ ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ պարզաբանումներ և կանոններ․
«Կարևոր խոսակցությունից առաջ` ոչ պակաս կարևոր պարզաբանումներ: Սիրելի ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ, խնդրում եմ ծանոթանալ:
✅Ամփոփելով արտակարգ դրության պայմաններում հեռավար ուսուցման շուրջ մեկ ամիսը, անդրադառնալով այս ընթացքում ուսուցիչների, ծնողների, տնօրենների, աշակերտների բարձրացրած տարբեր հարցերին և նպատակ ունենալով
✔️հավասարակշռել ուսուցիչների և աշակերտների ծանրաբեռնվածությունը,
✔️ամրապնդել երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը,
✔️մեծացնել սովորողների գիտելիքների յուրացման մակարդակը,
➡️ներկայացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պարզաբանումները հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման վերաբերյալ:
Ինչպես կազմակերպել հեռավար ուսուցումը
✅Հեռավար պայմաններում ուսումնական գործընթացը և դասարանի հետ աշխատանքը չեն կարող կազմակերպվել դեմ առ դեմ աշխատանքի նման՝ 30, 40 րոպեով կամ այլ կերպ՝ առցանց համաժամանակյա դասեր իրականացնելու եղանակով։ Այս եղանակը առաջ է բերում ուսուցիչների, աշակերտների, իսկ կրտսեր դասարանների դեպքում՝ նաև ծնողների ֆիզիկական հոգնածություն։ Ավելին, գործընթացը դադարում է լինել բովանդակային և արդյունավետ՝ դառնալով առավելապես մեխանիկական: