11/04/2020 15:47
Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակված պացիենտի շփման շրջանակը հայտնի է. բուժող երկու բժիշկները թեստ են հանձնել
Արդեն տեղեկացրել ենք, որ Գեղարքունիքի մարզում այսօր կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցել։ Վարակակիրը մեկ շաբաթից ավելի բուժում է ստացել Մարտունու բժշկական կենտրոնում:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ վարակակրի շփման շրջանակը հայտնի է, բոլորը մեկուսացված են։
«Երկու բժիշկ թեստավորվել են։ Ընտանիքի մյուս անդամներին տեղափոխում ենք համապատասխան մեկուսացման վայր», - նշեց մարզպետը։
Գնել Սանոսյանի խոսքով՝ բժիշկների թեստերի պատասխանները հայտնի կլինեն վաղը։
Հարցին, թե ի՞նչ է սպասվում մյուս բուժաշխատողներին, մարզպետն ասաց, որ բոլորին կթեստավորեն, իսկ հիմա, Սանոսյանի խոսքով, ուղղակի պետք է ինքնամեկուսանալ։