12/04/2020 18:23
Ապրիլի 13-ից հանվելու են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները
Այսօր ընդունված որոշմամբ փոփոխություններ են կատարվել ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներում:
Ապրիլի 13-ից հանվելու են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները:
Մասնավորապես, թույլատրվելու է տնտեսական գործունեությունը՝
Մշակող արդյունաբերության հատվածում՝
- Ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը
- Ցեմենտի, կրի, գիպսի և գաջի արտադրությունը
- Բետոնից, ցեմենտից և գիպսից շինվածքների արտադրությունը
- Մետաղե կոնստրուկցիաների և դրանց մասերի արտադրությունը
Շինարարության հատվածը գրեթե ամբողջությամբ, բացի՝ շինարարության ավարտական փուլի աշխատանքների
Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության հատվածում՝
- Ճարտարագիտական գործունեությունը և դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվությունները։
Բացի այդ, միայն ապրիլի 14-ին ժամը 00:01-ից մինչև 23:59-ը թույլատրվելու է անձանց տեղաշարժը մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնելու կամ վերադառնալու նպատակով։