13/04/2020 16:30
Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակված միակ պացիենտի 2-րդ թեստը բացասական է
Գեղարքունիքի մարզում 2 օր առաջ գրանցված կորոնավիրուսով հիվանդի կրկնակի թեստը բացասական է, ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը։
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ բժիշկները եկել են եզրակացության, որ կարիք կա 3֊րդ թեստն անելու։
Այդ արդյունքները կիմանանք վաղը։
Իմ խնդրանք-հորդորդն է ձեզ, այս օրերին հատակապես, հետևել միայն պաշտոնական լրահոսին, լինել մեդիա գրագետ, չտրվել սադրիչ բովանդակությամբ կայքերի ապատեղեկատվությանը, խոհեմություն ցուցաբերել և ավելորդ լարվածության ու խուճապի պատճառ չդառնալ։
Մենք ավելի քան թափանցիկ ենք աշխատում՝ հանուն յուրաքանչյուրիս անվտանգության և առողջության։
Առողջ եղե՛ք...», - նշել է մարզպետը։
Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին Գեղարքունիքում գրանցվել էր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը։
Վարակակիրը մեկ շաբաթից ավելի բուժում էր ստացել Մարտունու բժշկական կենտրոնում։
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն Aysor.am-ի հետ զրույցում ասել էր, որ վարակակրի շփման շրջանակը հայտնի է, բոլորը մեկուսացված են։
Կորոնավիորւսի թեստ էին հանձնել պացիենտին բուժող երկու բժիշկները, որի արդյունքները բացասական էին: