13/04/2020 15:49
ԼՀԿ-ն առաջարկում է արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված որոշակի միջոցառումների սահմանափակման իրականացումը չեղյալ հայտարարել
ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ԼՀԿ առաջարկը՝ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված որոշակի միջոցառումների սահմանափակման իրականացումը չեղյալ հայտարարելու մասին․
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Ինչպես արդեն հավանաբար տեղեկացել եք, ՀՀ կառավարությունը որոշել է արտակարգ դրությունը երկարաձգել ևս 30 օրով։
Ըստ այդմ՝ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկվում է արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված որոշակի միջոցառումների սահմանափակման իրականացումը չեղյալ հայտարարել։ Ներկայացված նախագիծն այսօր կդրվի քվեարկության:
Առաջարկությունների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ», - գրել է նա։