13/04/2020 13:35
Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ի 2558 նոր դեպք (Интерфакс)
Ռուսաստանում մեկ օրում նոր կորոնավիրուսային վարակով դեպքերի թիվն ավելացել է 2558-ով, հայտնում են օպերատիվ շտաբից:
Վարակների ընդհանուր թիվը 18 հազար 328 է:
Նոր դեպքեր հայտնաբերվել են երկրի 62 շրջանում: Ամենից շատ Մոսկվայում`1355. Մոսկվայի մարզում` 495, Սանկտ Պետերբուրգում`121, Տվերի մարզում` 44, Կրասնոդարի երկրամասում`41:
Ռուսաստանի Դաշնությունում COVID-19- ով մահացության դեպքերը հասել են 148-ի: Օրվա ընթացքում մահացել է ևս 18 մարդ:
Անցած 24 ժամվա ընթացքում ապաքինվել է ևս 179 մարդ, ընդհանուր թիվը հասել է 1470-ի: