13/04/2020 11:24
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 266-ի (РИА Новости)
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 266-ի, 67 մարդ բուժվել է, հայտնում է վարակի մոնիթորինգի հատուկ կայքը:
«Կա վարակի հաստատված 266 դեպք, այդ թվում 67 մարդ ապաքինվել է, երեքը՝ մահացել: Այս պահին 4 872 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, 453-ը` հսկողության տակ», - ասվում է կայքում:
Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կառավարությունն ապրիլի երկրորդ կեսից սպասում է կորոնավիրուսի բռնկման գագաթնագետ: