13/04/2020 15:19
Եթե կարիքը լինի, կվերադարձնենք այդ դրույթները․ Տիգրան Ավինյանը՝ լրատվամիջոցների նկատմամբ արգելքներ սահմանող դրույթների մասին
Կանցկացվի մոնիթորինգ և անհրաժեշտության դեպքում լրատվամիջոցներին վերաբերող սահմանափակումներն արտակարգ դրության ժամանակ կվերականգնվեն, ԱԺ արտահերթ նիստում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
«Մենք համարում ենք, որ այս փուլում ընդհանուր առմամբ ԶԼՄ-ում նկատելի չէ մեծ ծավալի ապատեղեկատվության տարածում, այն իմաստով, որը կարող է վտանգավոր լինել հանրային ընկալումների տեսանկյունից։ Մենք ընդհանուր մոնիթորինգի կենթարկենք, եթե կարիքը լինի, կվերադարձնենք այդ դրույթները», - ասաց նա։
Այսօր կառավարությունը որոշում էր կայացրել ևս մեկ ամսով երկարաձգել հանրապետությունում արտակարգ դրությունը։ Կառավարության որոշմամբ հանվել էին արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների նկատմամբ արգելքները։