13/04/2020 18:25
Բելառուսում կորոնավիրուսի պատճառով 29 մարդ է մահացել
Բելառուսում 29 մարդ դարձել է կորոնավիրուսային վարակի զոհ: Այդ մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով հանրապետության առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ ապրիլի 13-ի դրությամբ երկրում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը հասել է 2919-ի:
Գերատեսչության տվյալներով՝ վարակվածների մեծ մասի մոտ հիվանդությունն ընթանում է բավականին թեթև:
Թոքերի արհեստական օդափոխության սարքի կարիք ունի 55 մարդ:
203 մարդ ապաքինվել է: