13/04/2020 12:46
Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը հրաժարական է տվել՝ պարետային ժամի հետ անհաջողությունից հետո (ТАСС)
Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն կիրակի հայտարարել է, որ հրաժարական է տալիս՝ 48-ժամյա պարետային ժամ սահմանելուց հետո: Այս մասին ՆԳՆ ղեկավարը գրել է Twitter-ում:
«Հանգստյան օրերին կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված պարետային ժամի կատարման պատասխանատվությունն ամբողջովին ես եմ կրում։ Թուրքական քաղաքների փողոցներում մարդկանց ամբոխի լուսանկարները, որոնք տարածվել էին ուրբաթ երեկոյան՝ նախքան պարետային ժամ սահմանելը, չէին համապատասխանել այդ գործընթացին, որը վերահսկողության տակ էր: Ես հեռանում եմ իմ կողմից զբաղեցրած ներքին գործերի նախարարի պաշտոնից», - ընդգծել է Սոյլուն։
Նա նաև ներողություն է խնդրել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանից և թուրք ժողովրդից: