13/04/2020 17:28
Եվրահանձնաժողովի աշխատակիցը մահացել է կորոնավիրուսի հետևանքով
Եվրահանձնաժողովի աշխատակիցներից մեկը կորոնավիրուսով վարակի հետևանքով մահացել է: Այս մասին Twitter-ում հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը:
«Ցավում եմ, որ հայտնում եմ հանձնաժողովի նվիրյալներից մեկի մահվան մասին: Նա վարակված էր կորոնավիրուսով», - գրել է ԵՀ ղեկավարը:
Նա նշել է՝ անկեղծ ցավակցություն է հայտնում հանգուցյալի ընտանիքին և գործընկերներին: